Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 3
Ե Ր Բ ՈՐ Հ Ա Ն Դ Ի Պ Ե Ն Ք…
ОглавлениеԵրբ որ հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…
Երբ մենք հանդիպենք (օ, Տե՜ր իմ Աստված, ինձ պետք չէ ոչինչ՝ միայն քեզ տեսնեմ, միայն թե տեսնեմ տեսքդ գեղանի, դեմքդ՝ լուսեղեն ու հուզաթաթավ), ու երբ որ տեսնեմ աչքերդ ծավի ու սիրտն իմ թալկանա կարոտի ցավից, ու արարչական նրբին կորությամբ գծված շուրթերիդ բոսոր ես մեղմ շշնջամ մարող շշուկով՝ ի՜նչ հաճելի ես դու իմ աչքերին ու հանց բալասան՝ տառապյալ սրտիս…
Ու երբ բերկրանքից, որ մենակ ենք մենք արար աշխարհում, և ոչ ոք, ոչ ոք չի նախանձի մեզ՝ մեղմ գորովելու մեկս մյուսին, ու ինձ՝ շոյելու մանրալիք իջնող մազերդ ոսկյա, այն ժամ կըմբռնենք… որ այլ էր մինչ այդ ու այլ կլինի դրանից
հետո։
Երբ երկարատև հույսը կփոխվի լուսաջինջ լույսի, և ծիածանը, անձրևից հետո, կամար կկապի լաջվարդ երկնքում, ու նոր մենք կըզգանք սիրո հրայրքն ու թովչանքը վսեմ՝ մե՜ծ երջանկության, ու հոգիներում մեր, չքնա՜ղ իմ էակ, գարուն կծագի՝ լուսաճաճանչված արեգակնային զվարթ շողերով։
Երբ մենք հանդիպենք։
Եթե՜ հանդիպենք…